News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռասիզմը, ատելությունն ու ֆանատիզմը տեղ չունեն Ամերիկայում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Վիրջինիայում ազգայնականների երթի մասին, որը վերջում ողբերգության է վերածվել, հանգեցնելով մեկ զոհի ու 19 վիրավորների։

«Ռասիզմը չարիք է։ Ու բոլոր նրանք, ովքեր գործում են նրա անունից, հանցագործներ ու մարդասպաններ են, այդ թվում Կու Կլուկս կլանը, նեոնացիստները, սուպերմասիստները ու այլոք, ովքեր հակասում են այն ամենին, ինչը թանկ է ամերիկացիների համար»,- ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Շարլոտսվիլում սպիտակամորթ ազգայնականների երթի ընթացքում ավտոմեքենայով մասնակիցների բազմության մեջ է մխրճվել 20-ամյա Ջեյմս Ֆիլդսը, ինչի հետեւանքով զոհվել է մի կին ու 19 մարդ վիրավորվել է։ Տղամարդուն մեղադրանք են առաջադրել սպանության մեջ։ Դատարանը հրաժարվել է նրան ազատ արձակել գրավի դիմաց։

Շարլոտսվիլում տեղի ունեցած միջադեպից հետո Թրամփին քննադատել են այն բանի համար, որ նա չափից ուշ է հանդես եկել հայտարարությամբ։ Իսկ երբ վերջապես հանդես է եկել հայտարարությամբ, քննադատներին դուր չի եկել, որ Թրամփը սուպերմասիստներին քննադատելու փոխարեն ասել է , որ միջադեպում ներգրավված էին «բազմաթիվ կողմեր»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ