Կոտայքի մարզում այսօր՝ օգոստոսի 15-ին, վաղ առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել. պայթյունի հետեւանքով մահացել է Ֆանտան գյուղի բնակիչներից մեկը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ահազանգը ստացել են ժամը 07:00-ին այն մասին, որ Ֆանտան գյուղում պայթյուն է եղել, ինչի հետեւանքով 1 տղամարդ մահացել է:

«Նշանակվել է փորձաքննություն, կատարվում է քննություն»,- հայտնեցին ոստիկանությունից:

Մահացածը Ֆանտանի բնակիչ 59-ամյա Հրաչիկ Ալթունյանն է, նրա ձեռքին կասկածելի իր է պայթել: