News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մարտի 14-ին զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի գործով դատավճիռ է կայացվել:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը:

Առաջին ատյանի դատարանը Սարգսյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 1 տարվա պայմանական ազատազրկման:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017թ. մարտի 14-ին` ժամը 14-ի սահմանում, Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով գյուղի համայնքապետարանի մոտ հանդիպել են նրանց հարազատները եւ կողմնակիցները։

Վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանը այլ անձանց հետ միասին ծեծի է ենթարկել Մելիք Մելքոնյանին, Հակոբ Մելքոնյանին եւ անչափահաս Արայիկին, արձակել կրակոցներ, ինչի հետեւանքով Մելիք Մելքոնյանի առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս, Հակոբ Մելքոնյանին եւ անչափահասին՝ միջին ծանրության վնաս:

Միջադեպին մասնակցել է նաեւ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, որը երեւում է նաեւ միջադեպի վերաբերյալ տեսանյութում: Միջադեպի ժամանակ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը փակ գանգուղեղային տրավմա էր ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ