News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ-ական ակտիվիստ Աբրահամ Ադամյանին դանակահարելու գործով ամբաստանյալ Արթուր Հայրապետյանը դատապարտվեց 5 ամսվա ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Հայրապետյանը փետրվարի 28-ին երեկոյան Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի կենտրոնական փողոցում համագյուղացի Աբրահամ Ադամյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինիս կողմից իրեն հարվածելու և իր կողմից նրա հասցեին հայհոյանք տալու մարտի 1-ին ցերեկը Մասիսում շարունակել է վիճաբանել Աբրահամի հետ: Վիճաբանության ընթացքում Արթուրը դանակով դիտավորությամբ հարվածել է 24-ամյա Աբրահամին եւ հասցրել ծանր մարմնական վնասվածք:

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանն Արթուր Հայրապետյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով եւ դատապարտել 5 ասմվա ազատազրկման: Նշենք, որ պատժի կրման ժամկետը հաշվվում է սույն թվականի մարտի 2-ից, ինչը նշանակում է, որ Հայրապետյանն արդեն ազատության մեջ է:

Հիշեցնենք, որ դեպքից անմիջապես հետո Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել էր, թե երիտասարդ ԲՀԿ ակտիվիստին դանակահարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի թիմակիցը: Իսկ Մուրադ Մուրադյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր լուրը, թե դանակահարողն իր շտաբի պետն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է ավելի քան 10 մարդ. ԶԼՄ
11 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից...
Ավելի քան 10 մարդ տուժել է Չինաստանի հարավ-արեւմուտքում հիվանդանոցի վրա տեղի ունեցած հարձակումից. Xinhua
Տուժել է 10 մարդ...
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ…
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ...
Ամենաշատ