News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աստանայում վարչապետների եւ ԵՏՄ անդամ երկրների նախարարների վերջին հանդիպումից հետո Հայաստանում ԵՏՄ-ի շրջանակում տնտեսական հարաբերություններին նորովի զարկ տալու ցանկություն է ծագել։ Այս մասին օգոստոսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Նա հստակեցրեց, որ խոսքը հիմնականում մեքենաշինության ոլորտի զարգացման մասին է։ «Ռուսական մեքենաշինության միությունը, ինչպես նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի նման կազմակերպությունները համակարգող խորհուրդ են ստեղծել, որը գործում է ԵՏՄ-ի շրջանակում։ Տվյալ խորհրդի հաջորդ նիստը ծրագրվում է անցկացնել սեպտեմբերին, Հայաստանում»,-ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ կքննարկվեն մեքենաշինության ոլորտի զարգացման հետ կապված հարցերը՝ ԵՏՄ –ի արդյունաբերական քաղաքականության համատեքստում։

Նա նշեց, որ ԵՏՄ երկրների հետ Հայաստանի տնտեսական կապերը բավական արդյունավետ չեն գործում եւ սեպտեմբերին Հայաստանում նախատեսված հանդիպումը դրութունը փոխելու համար լավ հարթակ կդառնա։ Փորձագետը հավելեց, որ երբ խոսքը մեքենաշինության մասին է, նկատի է առնվում ոչ միայն ավտոմեքենաների կառուցումը, այլեւ հաստոցաշինությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ