News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ֆանտան գյուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ։

2017 թվականի օգոստոսի 15-ին՝ վաղ առավոտյան,  ահազանգ է ստացվել, որ  Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի ճանապարհին ինչ -որ բան է պայթել, որի հետեւանքով կա զոհ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, կատարվել դեպքի վայրի զննություն։

Նախնական տվյալներով՝ այսօր առավոտյան՝ 06.40-ի սահմաններում, Ֆանտան գյուղի բնակիչներից մեկը, իր խոշոր եղջերավոր անասուններին արոտ ուղարկելու համար գյուղի կենտրոնական հատված տեղափոխելիս,  ճանապարհի նկատել է պաշտպանիչ թաղանթով փաթաթված, 10-15 սմ երկարությամբ, սպիտակ լարով իր, որը վերցրել է եւ շարունակել ճանապարհը: Նախկին բաղնիքի մոտ տղամարդը հանդիպել է իրենց խոշոր եղջերավոր անասուններին տեղափոխող, համագյուղացիներ Հրաչիկ Ալթունյանին եւ Գնել Աբրահամյանին, որոնց հետ զննել են հայտնաբերված առարկան: Չհասկանալով, թե հայտնաբերված իրն ինչ է՝ այն նետել են հողերի մեջ եւ շարունակել են ճանապարհը: Ըստ վկաների հայտնած տվյալների՝ Հրաչիկ Ալթունյանը վերադարձել է, գետնից վերցրել նետված  առարկան եւ շարունակել զննել, որի ժամանակ էլ պայթյուն է տեղի ունեցել։ Ստացած մարմնական վնասվածքներից Հրաչիկ Ալթունյանը մահացել է, իսկ նրանից 3 մետր հեռավորության վրա գտնվող համագյուղացի Սիրեկան Գեւորգյանը՝ դեմքի եւ որովայնի հատվածում ստացել մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի եւ 236-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Որոշումներ են կայացվել՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական եւ դատապայթյունատեխնիկական փորձաքննություն  նշանակելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ