News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներն այսօր՝ օգոստոսի 15-ին, շրջանառության մեջ են դրել երկու նախագիծ։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով, դրանցից մեկով առաջարկում են դեղերի իրացումը ՀՀ-ում ազատել ավելացված արժեքի հարկից, ինչը կմեղմի դեղերի չափազանց բարձր գները Հայաստանում եւ կհանգեցնի դեղերի էժանացման։

«Մյուսը վերաբերվում է գույքահարկին։ Խնդիրն այն է, որ ՀՀ Զինված ուժերի սպաները, մինչեւ ծառայության 20-րդ տարին ազատված են գույքահարկից, իսկ 21-րդ տարում արդեն զրկվում են այդ արտոնությունից։

Նախագծով առաջարկում ենք գույքահարկից ազատման արտոնությունը սպաների համար պահպանել ողջ ծառայության ընթացքում, ինչպես նաեւ նման արտոնություն տալ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, այդ թվում՝ պայմանագրայիններին»,-ընդգծել է Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ