News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատական հայց է ներկայացրել լուսանկարչի դեմ, որը փորձել է առանձնատուն ներթափանցել, որտեղ պետության նախագահը կնոջ հետ վայելել է արձակուրդը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով France Info պորտալը։

Անցյալ կիրակի լուսանկարիչը, որի աշխատավայրը չի նշվում, փորձել է ներթափանցել տարածք, որտեղ արձակուրդը անցկացնում է Մակրոնը։ Պարզվել է՝ ամառային արձակուրդների համար Ֆրանսիայի նախագահն ընտրել է հարավային Մարսել քաղաքը։

Հազվագյուտ լուսանկարներ ստանալու փորձը լուսանկարչի համար վերածվեց դատական հայցի՝ հետապնդման եւ մասնավոր կյանքի անձեռնամխելիության նկատմամբ ոտնձգության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ