News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնացի ավտոարտադրողները ժամանակակից ավտոմեքենաների դետալներ ստանալու համար առաջարկում են օգտագործել բնափայտի մանարթելերը։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Toyo Keizai պարբերականը։

Նոր նյութը, որի պաշտոնական անվանումը «մանրաթելային ցելյուլոզա է», ըստ մասնագետների՝ ապագայում կարող է փոխարինել պողպատին։ Նրա քաշը հինգ անգամ քիչ է, իսկ դիմացկունությունը՝ հինգ անգամ ամուր։ Որքան թեթեւ է ավտոմեքենան, այնքան քիչ էներգիա է այն սպառում. նշանակում է նվազում են դրա ծախսերը։

Նանոցելյուլոզան դեռ 20 տարի առաջ սկսել է ուսումնասիրել Կիոտոյի համալսարանի դասախոս Հիրույոկի Յանոն։ Գիտնականի խոսքով՝ իրեն ոգեշնչել է միլիարդատեր Հովարդ Հյուզի փորձը, որը 1947-ին փայտե ինքնաթիռ կառուցեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ