News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե Իսրայելը բարեկամական հարաբերություններ է ուզում Հայաստանի հետ, պետք է բացահայտի ճշմարտությունն ու պատասխանատուներին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայ Դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը՝ անդրադառնալով իսրայելական մամուլի տեղեկություններին, թե Ադրբեջանն իսրայելական ընկերությանը խնդրել է ցուցադրել հարվածային անօդաչուի հնարավորությունները հայ զինվորականների դեմ:

«Պետք է նկատի ունենանք, որ ապրիլյան պատերազմի օրերին Իսրայելի հայկական համայնքը բողոքի ցույցեր եւ նոտաներ էր հղել Իսրայելի արտաքին գործերի նախարարությանը՝ բողոքելով իսրայելական մեղսակցության, զենքի վաճառքի եւ այն բանի դեմ, որ իսրայելցի մասնագետներն Ադրբեջանում են՝ օգնելու նրանց բանակին: եվ այսօր այս սկանդալն ապացուցում է, որ ինչ-որ իրականություն կա, որ Իսրայելը մասնակից է Արցախի դեմ Ադրբեջանի վարած քաղաքականությանը եւ թշնամական արարքներին»,- ասաց Հակոբ Սեւանը:

Հայ դատի հանձնախմբի ատենապետի կարծիքով, եթե Իսրայելն իսկապես ուզում է բարիդրացիական հարաբերություններ Հայաստանի հետ, անպայման պետք է բացահայտի հանցագործներին: Թե ով է բողոքը ներկայացրել Իսրայելի պաշտպանության նախարարություն, դեռեւս հայտնի չէ:

Ավելի վաղ իսրայելական Maariv պարբերականը հայտնել էր, որ իսրայելական Aeronautics Defense Systems-ի մասնագետների թիմը Ադրբեջան է ժամանել՝ ավարտելու Orbiter 1K անօդաչուի վաճառքի գործարքը: Այնտեղ ընկերության նորկայացուցիչներին խնդրել են հարվածել դիրքերին: Պարբերականի տեղեկություններով՝ անօդաչուն շահագործող 2 իսրայելցիները հրաժարվել են: Դրանից հետո ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներն են սկսել անօդաչուն կառավարել, սակայն վերջնարդյունքում իրենց նպատակներին չեն հասել: Իսրայելի Պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ չնայած «Պաշտպանության նախարարությունը, որպես կանոն, չի մեկնաբանում ռազմական արտահանման հետ կապված հարցերը, նախարարությունում համապատասխան կողմերը բողոքը քննարկում են»:

Aeronautics Defense Systems ընկերությունը կտրականապես հերքել է տեղեկությունները: Ընկերությունց հայտնել են, որ իրենք երբեք կրակի կենդանի թեստավորում չեն կատարում, իսկ անօդաչուի կառավարմամբ զբաղվում է գնորդը, եւ հենց գնորդն է կրում հետագայում տեղի ունեցողի պատասխանատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ