News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շառլոթսվիլում ուլտրաաջերի եւ նրանց հակառակորդների բախումից հետո ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի թվիթը դարձել է Twitter-ի պատմության մեջ ամենահանրաճանաչը: Այս մասին են վկայում favstar.fm կայքի տեղեկությունները, որը հետեւում է օգտատերերի ակտիվությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օբաման Twitter-ում մեջբերել է հարավաֆրիկյան պետական եւ քաղաքական գործիչ Նելսոն Մանդելայի խոսքը: Independent-ը հայտնում է, որ թվիթին կցված է մանկապարտեզի պատուհանի մոտ կանգնած Օբամայի լուսանկարը, որը կատարվել է 2011 թվականին: Պատուհանից նախագահին են նայում տարբեր ռասաների երեխաներ:

«Ոչ մեկը այլ մարդու հանդեպ ատելությամբ չի ծնվում մաշկի գույնի, ծագման կամ կրոնի պատճառով: Մարդիկ պետք է ատել սովորեն, եւ եթե նրանք կարողանում են սովորել ատել, ապա նրանց կարելի է սովորեցնել սիրել, որովհետեւ սերը մարդու սրտի համար ավելի  բնական է, քան դրա հականիշը – Նելսոն Մանդելա»,- գրել է Օբաման: Գրառումը բաժանվել է 3 թվիթի:

Գրառման առաջին մասը 2,73 մլն-ից ավելի լայք է ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ