News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օգոստոսին Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերը կտրուկ թանկացել են: Ընդ որում, թանկացել են ամենամեծ պահանջարկը վայելող Երևան-Մոսկվա, Երեւան-Սոչի ուղղությամբ ավիատոմսերը: «Վեռում թրեվլ»  ընկերության աշխատակիցը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ ամռան ընթացքում Ռուսաստանից եկած մեծ թվով հայերն այժմ վերադառնում են եւ հենց դրա հետ կապված էլ թանկացումներ են նկատվում. «Օգոստոսի 15-20-ի հատվածում Երեւան-Մոսկվա ավիատոմսերն արժեն 98 հազար, նախկին 68-70 հազար դրամի փոխարեն»:

«Պարտեզ տուրի» ներկայացուցիչն էլ նշեց, որ չնայած այս ուղղությամբ ավիատոմսերը կտրուկ թանկացել են, այս պահի դրությամբ համարյա բոլոր տոմսերն ամրագրված են: Աշխատակցի խոսքով, եթե հուլիսին Երեւան-Մոսկվա տոմսն արժեր մինչեւ 68 հազար դրամ, այժմ այն կրկնակի, եռակի անգամ թանկացել է՝ հասնելով մինչեւ 160 հազար դրամի, թանկացել են նաեւ Երեւան-Պետերբուրգ, Երեւան-Սոչի ուղղությամբ ավիատոմսերը, անգամ Երեւան-Կիեւ՝ հասնելով մինչեւ 140 հազար դրամի: Ընկերության աշխատակցի խոսքով, սեպտեմբերի 1-ից ավիատոմսերը կէժանանան՝ հասնելով նախկին գնին:

Նշենք, որ Ռուսաստան-Հայաստան ավիատոմսերի թանկացում չի նկատվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ամենաշատ