News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չի բացառվում, որ Թուրքիայի իշխանությունները թույլ տան հայերին սեպտեմբերին պատարագ մատուցել Աղթամար կղզու հայկական եկեղեցում:

Թուրքիայի կառավարության միջոցներով Աղթամարի Սուրբ Խաչը 2007թ.–ին վերանորոգվել է եւ բացվել է այցելությունների համար որպես թանգարան: Այնուհետ Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարությանը՝ Աղթամարի Սուրբ Խաչում տարին մեկ անգամ պատարագ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: 2010-ի մարտին Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարեց, թե արդեն կա Սուրբ Խաչում պատարագ իրականացնելու եւ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թույլտվությունը: Պատարագի անցկացման օր նշանակվեց սեպտեմբերի երկրորդ կիրակի:

Վերջին անգամ այստեղ պատարագ մատուցվել է 2014թ-ին: Պոլսո հայոց պատրիարքարանն արդեն 2015թ.-ին որոշում կայացրեց Վանի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագը, ահաբեկչական հարձակումները հաշվի առնելով, չեղյալ հայտարարել։  Դրանից հետո էլ արդեն Թուրքիայի իշխանությունները դադարեցրին կրոնական ծիսակատարություններն Աղթամարի հայկական եկեղեցում: Այս խնդրին իր «Աշխարհում կրոնի ազատության» նոր զեկույցում անդրադարձել էր նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը:

«Վերջին երկու տարում սեպտեմբերին այնտեղ պատարագ չի մատուցվում Սուրբ Խաչի տոնին նվիրված: Այդ տարածքում բավականին լարված իրավիճակ է, իշխանություններն ասել են, որ կարող են այս տարի թույլատրել այդ ծիսակատարությունն անցկացնել, բայց չեմ կարող ասել՝ կանցկացվի պատարագը, թե ոչ: Եթե նույնիսկ արտոնեն պատարագն անցկացնել, դժվար է այնտեղ հասնելը: Քաղաքապետերը բանտարկված են, նրանց փոխարեն նշանակված են պաշտոնական պաշտոնյաները, ճիշտն ասած, նաեւ լարված իրավիճակ է, պատերազմական դրություն է կարելի ասել: Պատմական Հայաստանի քաղաքներում փառատոններ էլ էին անցկացվում, բայց հիմա դրանք էլ չեն անցկացվում՝ հաշվի առնելով թուրք-քրդական լարված հարաբերությունները»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց «Ակոս» պարբերականի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

Հիշեցնենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին 915-921 թվականներին կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից։ Տաճարի արտաքին պատերը զարդարված են 6 հորիզոնական շարք կազմող զարդաքանդակներով, որոնք չեն խախտում պատերի հարթությունը։ Զարդաքանդակները ստեղծելիս Մանվելը հաշվի է առել հնարավոր դիտանկյունները և տարբեր ժամերի լուսավորությունը։ Պատերից մեկի վրա Գագիկ Արծրունու դիմաքանդակն է, կողքին՝ ողջ հասակով Քրիստոսը, որին արքան պարզում է եկեղեցու մանրակերտը։

Լուսանկարները՝ 2014թ.-ի սեպտեմբերի 7-ին մատուցված պատարագից

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ