News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Այս պահին «Խոսրովի արգելոց» պետական արգելոցում անձրեւ չկա, օդային օպերացիաներից հետո եւ տեղացած անձրեւը բավականին արդյունք տվել են: Այս մասին նշել է Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը՝ նշելով, որ իրեն այդ մասին հաղորդել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը:

«Ներկայում հրդեհաշիջման աշխատանքների բոլոր մասնակիցները կրկին գործի են անցել տեղայնացված հրդեհի օջախները մարելու նպատակով: Ըստ ՀՀ ԲՆ Կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի՝ խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել եւ արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել, հիմնականում չթռչող միջատները , սողունները, կրծողներն են տուժել հրդեհից:

Սրանք նախնական տվյալներն են, հիմնական ուսումնասիրությունները եւ հաշվարկները կկարտարվեն արդեն հրդեհաշիջման աշխատանքների ամբողջական ավարտից հետո: Աղասյանը պարզաբանել է , որ հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում անգամ կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից»:

Ավելի վաղ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, aravot.am-ի հետ զրույցում նշել էր. «Խոշոր կաթնասունները, հաստատ, փախել են, նրանք չեն այրվել, ուղղակի  սթրեսային վիճակում են: Մեզ պատմեցին, որ արջի քոթոթը դուրս էր եկել ու հարձակվում էր հրդեհը հանգցնողների վրա, արգելոցի աշխատակիցների, որովհետեւ կորցրել էր մորը, բայց կգտնեն իրար, հենց ծուխը նստի, քոթոթն ու մայրը կգտնեն իրար:  Քարայծը, լուսանը, գորշ արջ, նրանք կփրկվեն, հիմա նրանք կողքի տարածքներն են գնացել: են Հավանաբար, այրվել մանրները, կրծողները, սողունները, միջատները: Նապաստակներն էլ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ