News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մի շարք հատվածներում 2017 թ. ծրագրով ընթանում են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացի նախատեսվածից, մեծածավալ աշխատանքներ են իրականացվել նաև Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման (Մ-3) միջպետական ավտոճանապարհի 170-րդ կմ հատվածում`Տառերի պուրակի հարևանությամբ: Արդեն բարեկարգվել են պուրակին հարակից ճանապարհները և հրապարակը:

Իրականացվել են 3500 քմ ասֆալտապատման աշխատանքներ: Ստեղծվել է ավտոկայանատեղի, տեղադրվել են աղբամաններ:

Զբոսաշրջային մեծ հետաքրքրություն ներկայացնող Տառերի պուրակի տարածքի և հարակից ճանապարհների բարեկարգման աշխատանքներն իրականացրել է «Սիսիանի Բուատ» ճանապարհաշինական ընկերությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ