News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» պարբերականի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը բացառում է, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կմասնակցի Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին:

«Հնարավոր չեմ համարում, որ Աթեշյանը կառաջադրվի, շատ կզարմանամ, եթե նման բան լինի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բագրատ Էստուկյանը՝ նշելով, որ երկու օր առաջ Աթեշյանը մասնակցել է Խաղողօրհնեքին մատուցված պատարագին:

Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 13-ին: Այս պահի դրությամբ, ըստ հայկական պարբերականի խմբագրի, հայտնի չէ, թե ովքեր են թեկնածուները. «Հետեւաբար, դժվար է ենթադրել նույնիսկ, թե ում միջեւ կարող է լինել պայքարը»:

Նշենք, որ Պոլսո պատրիարքի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ է, որ տվյալ անձը ծնված լինի Թուրքիայում: Մինչ օրս շրջանառվում էին Պոլսո պատրիարքի 4 հավանական թեկնածուներ՝ Արամ սրբազան Աթեշյանը, կրոնական ժողովի ատենապետ Տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը եւ Հայաստանից Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը: Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, որի հայրը ծնվել է Թուրքիայում, նույնպես համաձայն է ընտրվելու դեպքում լինել Պոլսի պատրիարքը:

Առաջիկայում արդեն պատրիարքի տեղապահ արք․ Բեքչյանը բոլոր հավանական թեկնածուներին պետք է նամակ գրի, որից հետո թեկնածուները պետք է իրենց առաջադրման մասին տեղեկացնեն նախաձեռնող խմբին։ Եթե թեկնածուների թիվը 5-ից շատ է, ապա կրոնական խորհուրդը ժողով է իրականացնելու եւ այդ թիվը իջեցնելու է 5-ի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ