News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում ինֆլյացիան տարեկան միջինը 6 տոկոս է կազմում: Այս մասին օգոստոսի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

Փորձագետը նշեց, որ մասնավորապես սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գները երկրում պրոգրեսիվ արագությամբ են աճում: «Եթե նայենք վերջին 3 տարիների կտրվածքով, ապա սննդամթերքը 20 տոկոսով թանկացել է: Ըստ որում՝ թանկանում են բոլոր մթերքները»,- պարզաբանեց Պողոսյանը՝ միաժամանակ հավելելով, որ  ընդհանուր առմամբ գնաճը բնական տնտեսական գործընթաց է, որը չի կարելի կանգնեցնել:

Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահի կարծիքով՝ խնդիրը միայն այն է, որ սննդամթերքի եւ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքներին գնաճի հետ միաժամանակ պետք է աճեն նաեւ քաղաքացիների աշխատավարձերի եւ թոշակների չափերը, ինչը չափազանց դանդաղ տեմպերով է տեղի ունենում: Նրա խոսքով՝ եթե երկրում սննդամթերքի գները բարձրանում են, սակայն դրա հետ միաժամանակ տեղի է ունենում բնակչության եկամուտների զգալի աճ, ապա տեղի ունեցողը կարելի է գնահտել ոչ թե որպես բացասական երեւույթ, այլ որպես հասարակության ընդհանուր բարեկեցության բարելավում: «Իսկ Հայաստանում հակառակ գործընթացն է ընթանում: Մեզ մոտ ի պատասխան գների զգալի աճի՝ տեղի չի ունենում բնակչության եկամուտների համարժեք եւ համաչափ աճ: Եկամուտներն աճում են ուղղակի ծիծաղելի տեմպերով»,- եզրափակեց Արմեն Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ