News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քրեական գործի շրջանակում «Թուրան» գործակալությունում ստուգումներ են տեղի ունենում։ Այս մասին ասել է տեղեկատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը, հաղորդում է minval.az-ը։

Նրա խոսքով՝ «Թուրանը» մեղադրվում է խոշոր գումարի հարկերից խուսափեու մեջ, եւ ներկա պահին գրասենյակում ստուգումներ են տեղի ունենում։ «Մեզ մեղադրում են հարկերից խուսափելու մեջ։ Ավտոմատ կերպով ստուգումներ են սկսվել։ Մենք գիտենք՝ ինչպես է Ադրբեջանում տեղի ունենում այդ գործընթացը։ Արդյունքը կանխատեսելը եւս դժվար չէ։ «Թուրան»-ը կարող են փակել։ Բնականաբար, այդ գործընթացը կարող է տեղի ունենալ ապօրինի գործողությունների արդյունքում»,-ասել է նա։

Մեհման Ալիեւը հերքել է ենթադրությունը, որ ճնշումը կարող էր սկսվել «Թուրան»-ում որեւէ հոդվածի կամ տեղեկության պատճառով։ Նույն բանն Ալիեւը կարող է ասել ռուսալեզու contact.az կայքի մասին, որը եւս ինքն է ղեկավարում։ Նա նշել է, որ երկրում ազատ մամուլ հասկացություն արդեն գոյություն չունի։ 

«Բոլորին ու ամեն ինչ վերահսկողության տակ են վերցնում։ Այժմ նրանք ցանկանում են ամբողջական վեահսկողություն սահմանել։ Նախ կվերցնեն փաստաթղթերը, իսկ հետո...Շարունակությունը դասական կլինի։ Ադրբեջանում միշտ այդպես է։ Սկզբում քրեական գործ են բացում, հետո ստուգումներ անցկացնում, դրան հաջորդում է փաստաթղթերի վերստուգումը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ