Թուրքիայի ԱԳՆ-ն նոտա է հղել Գերմանիայի ԱԳՆ՝ պահանջելով հետաքննել հեղաշրջման փորձի գլխավոր կասկածյալներից մեկի՝ Ադիլ Օքսյուզի վերաբերյալ մամուլի հրապարակումները եւ հաստատման դեպքում արտահանձնել նրան։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ թուրքական մամուլում հրապարակումներ էին հայտնվել, որ Ֆեթուլլահ Գյուլենի մերձավորներից, 2016–ի հեղաշրջման գլխավոր կազմակերպիչներից Ադիլ Օքսյուզին տեսել են Գերմանիայում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կողմից Գերմանիային ուղղված նոտայում նշվել է մամուլի հրապարակումները ուսումնասիրել եւ հաստատման դեպքում ձերբակալել ու Թուրքիային արտահանձնել Ադիլ Օքսյուզին։