News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ուսումնական տարին սկսվելուց առաջ մանկական հագուստի գներն աճել են 7 տոկոսով: Այս մասին օգոստոսի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը՝ վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ գրենական պիտույքների գնաճ չի գրանցվել: «Հագուստը թանկացել է: Սակայն չէ՞ որ, ասենք, ուսապայուսակներն առանց թանկանալու էլ չափազանց թանկ արժեին: Մի՞թե յուրաքանչյուր ծնող կարող է 15-20 հազար դրամ տրամադրել իր երեխայի համար ուսապայուսակ ձեռք բերելու համար: Ո՛չ: Ոչ բոլոր»,- դժգոհեց Պողոսյանը:

Փորձագետը նշեց, որ երեխային դպրոց գնալուն պատրաստելու նվազագույն ծախսերը, նրա համար դպրոցական համազգեստ, ուսապայուսակ եւ գրենական պիտույքներ ձեռք բերելով, կազմում է 40-50 հազար դրամ (մոտ 100 դոլար): 

Արմեն Պողոսյանը չշրջանցեց նաեւ ծնողների օգտագործած դպրոցական արտադրանքի որակի հարցը: «Մեզ համար, որպես սպառողների, պակաս կարեւոր չէ նաեւ մեր ձեռք բերած արտադրանքի որակը: Մենք չէ որ նման պրակտիկա ունեինք, երբ մի կին ինձ էր դիմել եւ հայտարարել, որ օգոստոսի 30-ին 2 աշակերտի համար 2 պայուսակ է ձեռք բերել, իսկ սեպտեմբերի 1-ին երկուսն էլ պատռվել են»,- ասաց ՀԿ ղեկավարը:

Փորձագետը գնաճի հիմնական պատճառներից մեկն է համարում դպրոցներում միասնական համազգեստ կրելու Կրթության եւ գիտության նախարարության որոշումը: Պետությունը դպրոցներին չի տրամադրել այս համազգեստը ձեռք բերելու միջոցներ: Աշակերտների ծնողները այն պետք է իրենց հաշվին ձեռք բերեն: Արմեն Պողոսյանի խոսքով՝ սրանից որոշել են օգտվել աշակերտական համազգեստ արտադրողները եւ վաճառողները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Ամենաշատ