News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության շրջանակում ամենեւին էլ պարտադիր չէ եվրասիական նմուշի վարորդական իրավունքներ ստանալը։ Այս մասին օգոստոսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը՝ Աստանա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ հեռուստակամուրջի ընթացքում՝ «Համագործակցություն Եվրասիական տնտեսական միության շրջանակում. Ղազախստանում կայացած ԵՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստի արդյունքները» թեմայով։

Նրա խոսքով՝ Հայաստանի վարորդներին տրվող վարորդական իրավունքները, առավել եւս այն  վարորդներին, որոնք աշխատում են բեռնատար տրանսպորտի ոլորտում, պետք է ընդուն են ԵՏՄ-ի բոլոր երկրները՝ եւ Ռուսաստանը եւ Ղրղզստանը, եւ Բելառուսը, եւ Ղազախստանը։

«Հիշեցնենք, որ նման փորձ է կուտակվել նաեւ ազատ առեւտրի հյուսիսամերիկյան բլոկում եւ Եվրամիությունում։ Այնպես որ այնքան էլ պարտադիր չէ Եվրասիական նմուշի վարորդական իրավունք ստանալը»,-կարծում է Մանասերյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի14-ին Աստանայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ԵՏՄ երկրներից մեկում տրված ազգային ու միջազգային վարորդական իրավունքներն ընդունելու հանձնարարական է ստորագրվել՝ Միության մյուս անդամ երկրում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ