Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երեւանի բնակիչ, 26-ամյա Արման Գարուշի Մարգարյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա օգոստոսի 13-ին, ժամը 15-ի սահմաններում դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել:
«Արման Մարգարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ: