Հայաստանի քաղաքացին այսօր գիշերը մահացել է «Դոմոդեդովո» օդանավակայանում, «МК»-ին հայտնել է օդանավակայանի վարչակազմում իր աղբյուրը:
57-ամյա տղամարդը պետք է Երեւան թռչեր դստեր հետ: Սակայն ժամը 2.45-ին նա վատ է զգացել: Տղամարդուն բուժկետ են տարել, բայց կյանքը փրկել չեն կարողացել. նա մահացել է սրտային սուր անբավարարությունից: Հայտնի է, որ մինչեւ օգոստոսի 14-ը ուղեւորը թոքերի ուռուցքային հիվանդության դեմ հիվանդանոցում բուժում է ստացել: