News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր Հայաստանում 18 տեղամասերում հրդեհներ են փոթորկվում, իսկ դրանցից ամենախոշորը՝ «Խոսրովի արգելոցում»: Այս մասին օգոստոսի 16-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

Բնապահպանի խոսքով՝ «Խոսրովի արգելոցը» ոչ միայն հանրապետական կամ նույնիսկ տարածաշրջանային նշանակություն ունի, այլ նաեւ միջազգային: «Որովհետեւ այն յուրահատուկ է իր լանդշաֆտի բազմազանությամբ՝ սկսած կիսաանապատից եւ վերջացրած անտառով: Մենք այն անտառ ենք անվանում, բայց այնտեղ միայն անտառ չէ: Նաեւ տեսակների քանակն է այնտեղ շատ»,- պարզաբանեց Դանիելյանը:

Փորձագետը նշեց, որ մինչ օրս «Խոսրովի արգելոցում» կա բարձորակ բույսերի 1800 տեսակ: Դրա հետ մեկտեղ, Հայաստանում ընդհանուր առմամբ կա մոտ բարձրորակ բույսերի 3500 տեսակ, իսկ «Խոսրովի արգելոցում» բնակվել են ինչպես մողեսներ, այնպես էլ խոզեր, աղվեսներ, արջեր: Աշխարհագրական գիտությունների դոկտորը հատուկ ընդգծեց, որ «Խոսրովի անտառում» նաեւ կենդանիների էնդեմիկ տեսակներ են բնակվում, որոնք անհետացման եզրին են: «Մեզ մոտ էնդեմիկ են համարվում եւ մեծ նշանակություն ունեն բեզոարյան այծերը եւ հայկական մուֆլոնը: Հենց «հայկական մուֆլոն» անվանումը վկայում է, որ այն միայն մեզ մոտ է տարածված»,- նշեց Կարինե Դանիելյանը:

Արգելոցի 30 հազար հեկտարից, Կարինե Դանիելյանի տեղեկություններով, հրդեհից տուժել է անտառի 10 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Ամենաշատ