Հուլիսի 7-ին, ժամը 16.15-ի սահմաններում Երեւանի Մալաթիայի շուկայի հետնամասում անհայտ անձը մի կնոջ պարանոցից քաշել-պոկել է ոսկյա շղթան:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ պահը ֆիքսել է տեսահսկող սարքը:
«Կողոպուտ կատարողին ճանաչողները կարող են դիմել ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է»,-ասված է հաղորդագրության մեջ: