News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսպանիայի լողափին դելֆինի ձագ է զոհվել, երբ զբոսաշրջիկները սկսել են նրա հետ սելֆի անել։ Այս մասին Facebook-ում հայտնել է Equinac կամակերպությունը, որը զբաղվում է ծովային կենդանիների պաշտպանությամբ։ 

Կազմակերպության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ՝ օգոստոսի 11-ին, Անդալուսիայի Մոխակար նավահանգստում։ Մորը կորցրած փոքրիկ դելֆինը հայտնվել էր լողափի ծանծաղուտում։

Հանգստացողները կենդանուն դուրս են բերել ջրից եւ սկսել են լուսանկարվել նրա հետ, շոյել նրան։ Շուրջ 15 րոպե անց լողափին են հայտնվել Equinac-ի փրկարարները, սակայն դելֆինն արդեն մահացել էր։ 

Փորձագետների խոսքով՝ կենդանին տանջված էր եւ ուժեղ սթրես էր վերապրել՝ հայտնվելով մարդկանց ձեռքում։  Ցնցումը բացասաբար է ազդել սիրտ-անոթային եւ շնչառական համակարգերի վրա, ինչն էլ հանգեցրել է կաթնասունի մահվանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ