News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գյումրիի ավագանիում 4 մանդատ ունեցող «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցությունը դադարեցնում է բոյկոտը եւ սեպտեմբերից կմասնակցի Գյումրիի ավագանու նիստերին: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ օգոստոսի 16-ին, կուսակցության մամուլի խոսնակ Արմենուհի Վարդանյանը նշեց, որ կուսակցությունը բոյկոտել էր նիստերը մինչեւ Սահմանադրական դատարանի որոշումը, որից հետո կուսակցության անդամները որոշում են կայացրել մասնակցել նիստերին:

«Սահմանադրական դատարանը որոշումը հրապարակեց, քննարկումներ տեղի ունեցան կուսակցության ներսում, մեր ներկայացուցիչներից ոմանք պնդում էին, որ ընդամնեը 4 մանդատ է ստացել ԳԱԼԱ-ն եւ էական հարցեր լուծել չի կարողանա, այնուամենայնիվ, ընդհանուր հայտարարի եկանք, որոշեցինք, որ ավագանու նիստերին մասնակցելու ենք: Մեր կարողության չափով, ունեցած մանդատների թվով, եթե ի նպաստ մեր քաղաքի կարողանանք ինչ-որ բան անել, հաջողություն կլինի մեզ համար»,-ասաց նա:

Արմենուհի Վարդանյանը նշեց, որ առաջին իսկ աշխատանքային օրվանից Գյումրիի ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը աշխատանքներ է տանելու նախընտրական ծրագրի դրույթներն իրականություն դարձնելու ուղղությամբ. «Մեզ համար որպես աշխատանքային պլան նախընտրական մեր ծրագիրն է լինելու եւ այն խոստումները, որը տվել ենք գյումրեցիներին, մեր ուժերի չափով փորձելու ենք առաջ գնալ: Շատ կարեւոր է, որ ավագանու խմբակցությունները փորձեն համագործակցել, քանի որ հասկանալի է, որ միայնակ դժվար է լինելու կարեւոր որոշումներն առաջ մղել: Ուստի ակնկալում եմ, որ կլինի որդեգրած սկզբունքների հավատարիմ աշխատելաոճ, որպեսզի մեր քաղաքում կարողանանք ինչ-որ բան փոխել»:

Հիշեցնենք, որ Գյումրիում 2016թ. հոկտեմբերին կայացած ավագանու ընտրություններում հաղթանակ տարավ «Բալասանյան» դաշինքը: Ընտրություններից հետո «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից մեկական մանդատ բոնուսային կարգով բաժին հասավ «Բալասանյան» դաշինքին, որը մեծամասնություն կազմեց: Երեք կուսակցություններն անհամաձայնություն հայտնելով մանդատների բաշխման գործընթացին, բոյկոտեցին ավագանու աշխատանքը եւ դիմեցին Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանում հաջողության չհասնելով ավագանիում 4 մանդատ ունեցող ՀՎԿ-ն դադարեցրեց բոյկոտը եւ մասնակցեց ավագանու վերջին նիստին: 8 մանդատ ունեցող ԲՀԿ-ն դեռ շարունակում է բոյկոտը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ