News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացիների 47 տոկոսն աջակցում է Հյուսիսային Կորեայի ռազմական ու միջուկային օբյեկտների վրա ավիահարվածները ՝ երկրի իշխանության վրա ճնշում գործադրելու նպատակով, այս մասին են վկայում Politico պարբերականի ու Morning Consult ընկերության համատեղ հարցման արդյունքները։

Ըստ հարցման արդյունքների՝ ԱՄՆ քաղաքացիների մեր երրորդից քիչն է կողմ Հյուսիսային Կորեա ցամաքային ուժեր ուղարկելուն, որպեսզի Փհենյանին ստիպեն հրաժարվել միջուկային զենքի ու հրթիռների մշակումից։ Ամերիկացիների շրջանում ամենանախընտրելի ճնշման միջոցն են  համարվում դիվանագիտական ջանքերը, որոնց աջակցում են հարցման մանսակիցների 78 տոկոսն ու լրացուցիչ պատժամիջոցները, որոնք կողմ է 73 տոկոսը։

Ամերիկացիները հակված են դրական գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքը Հյուսիսային Կորեայի շուրջ ընթացիկ ճգնաժամին։ Փհենյանի կողմից սպառնալիքի դեպքում «կրակով ու բարկությամբ» պատասխանելու նրա խոստումը տեղին է համարել մասնակիցների 46 տոկոսը։ Իսկ այդ հայտարարությունը քննադատում է 39 տոկոսը։

Բացի դրանից՝ ԱՄՆ բնակիչների 49 տոկոսը հակված է  համարելու, որ ԱՄՆ առաջնորդը կհաղթահարի Կորեական թերակղզու ճգնաժամը։ Խնդիրը լուծելու հարցում Թրամփի ունակություններին կասկածում է 42 տոկոսը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ