News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դատախազը պահանջել է Ադրբեջանի ԱԱՆ նախկին գեներալ Ակիֆ Չովդարովին 15 տարվա ազատազրկման դատապարտել։

«Ազերի փրես» գործակալությունը հայտնում է, որ դատախազը  դատարանին միջնորդել է Ակիֆ Չովդարովին 15 տարվա ազատազրկման դատապարտել՝ զրկելով կոչումներից, հանդիսավոր անուններից, ու 3 տարի ժամկետով ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Ըստ մեղադրական նյութերի Ակիֆ Չովդարովը 2 մլն 917 հազար մանաթ է յուրացրել, որոնք պետությունը հատկացնում է գործակալական ցանցի աջակցությանը։ ՊԱԾ հայտարարության մեջ ասվում է, որ այդ գումարները պատկանում են ՊԱԾ-ին ՝ որպես կազմակերպության։ Հայտարարությունը պարունակում է պահանջ առգրավել այդ գումարները Չովդարովից ու վերադարձնել դրանք ՊԱԾ բալանսին։

Նշենք, որ նախնական քննության ժամանակ Ա․ Չովդարովը իրեն մեղավոր չի ճանաչել նշված հոդվածով ու հայտնել է, որ գումարը ծախսել է գործակալական ցանցի աջակցմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ