News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում ծառի տակ օգոստոսի 12-ին հայտնաբերված նորածնին ցանկանում է որդեգրել Սահմանադրական դատարանի գլխավոր մասնագետ Մարիամ Խաչիբաբյանը: NEWS.am-ի հետ զրույցում տիկին Մարիամը նշեց, որ լքված նորածնի մասին լրատվամիջոցներից է տեղեկացել, որից հետո գնացել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ տեղեկացրել, որ ցանկանում է որդեգրել երեխային. «Նախարարությունում ինձ ասացին, որ տեղյակ են այնքանով, որ երեխայի մորն են դեռ փնտրում, բայց ինչ տրամաբանությամբ, երբ երեխային լքել են ծառի տակ՝ պորտալարով: Իմացել եմ, որ երեխան հիվանդանոցում է, սակայն, դեռ չեմ կարող նրան տեսակցել, որովհետեւ դրա թույլտվությունը չունեմ:  Երբ իմ փաստաթղթերը օրիկանացվեն, արդեն թույլտվություն կունենամ երեխային տեսնելու, գիտեմ, որ առողջ երեխա է, արատ չունի ու արդեն անուն ու ազգանուն ունի, ցանկանում են մանկատուն տանել, որը չեմ ուզում, որ տեղի ունենա»,-ասաց նա:

Մարիամ Խաչիբաբյանի խոսքով, 4 տարուց ավելի հաշվառված է երեխա որդեգրելու համար, սակայն, անընդհատ ասում են՝ «Հայաստանում որդեգրման ենթակա առողջ երեխա չկա, հնարավոր չէ»: Հենց այդ պատճառով էլ նա որոշել է բարձրաձայնել երեխա որդեգրելու իր ցանկության մասին, որպեսզի  կրկին նույն պատասխանը չստանա:

Այժմ տիկին Մարիամը փաստաթղթեր է պատրաստում՝ օրենքով սահմանված կարգով Կոտայքի մարզպետարան դիմելու, քանի որ երեխան գրանցված է լինելու այնտեղ. օգոստոսի 17-ին նա այդ դիմումը կներկայացն Կոտայքի մարզպետարան:

Մարիամ Խաչատրյանը նախկինում արհեստական բեղմնավորում է արել, սակայն, չի ստացվել, որից հետո ամուսնու հետ որոշում են կայացրել երեխա որդեգրել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցում՝ ծառի տակ, օգոստոսի 12-ին վաղ առավոտյան նորածին երեխա է հայտնաբերվել: Երեխան տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց: NEWS.am-ին հիվանդանոցից հայտնել էին, որ երեխան արատներ չունի, սակայն, առողջական խնդիրներ կան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ