News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Google Technology User Group (կրճատ՝ GTUG-ը) իրենից ներկայացնում է Google-ի տեխնոլոգիաներով հետաքրքրված մարդկանց եւ կազմակերպությունների խումբ, որոնք պարբերաբար հավաքվում են եւ քննարկում տեխնոլոգիական բազմաբնույթ թեմաներ: Նման խմբեր գործում են աշխարհի ավելի քան 60 երկրներնում:

Վերջերս Հայաստանում եւս ստեղծվեց GTUG-ի խումբը: Խմբի ստեղծումը նախաձեռնել են երկու երիտասարդներ` Վարդան Գրիգորյանն ու Վարդան Պապիկյանը, ովքեր եւ հանդիսանում են Հայաստանում GTUG-ի ներկայացուցիչները կամ մոդերատորները։     

Google-ի գործիքների օգտագործման հետ կապված մենք հանդիպում ենք բազմաթիվ խնդիրների, օրինակ՝ Google Translate-ի (թարգմանիչ), Google Maps-ի (քարտեզներ) եւ այլ ծրագրեր օգտագործելիս, իսկ ստեղծված նորաստեղծ խումբը կարող է օգնել այդ խնդիրների լուծմանը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց GTUG-ի մոդերատորներից Վարդան Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ օրինակ Google Translate ծրագիրը վատ է թարգմանում հայերեն, իսկ բազմաթիվ թվով բառեր ուղղակի ծիծաղելի թարգմանություներ ունեն, քանի որ այդ բառարանի ստեղծումը կարող են մասնակցել գրեթե բոլորը, իսկ ծրագիրը ավտոմատ առաջարկում է միեւնույն բառին  ամենաշատը առաջարկված թարգմանության տարբերակը։ Կամ օրինակ՝ Google Maps-ի  ծրագրի Հայաստանի վերաբերյալ տեղեկատվությունը քարտեզում շատ թույլ է՝ փողոցների նշումները եւ այլն։

«GTUG-ի հայաստանյան խումբը կարող է աջակցել վերոնշյալ եւ նմանատիպ մի շարք այլ խնդիրների լուծմանը, քանի որ եթե առաջարկությունները ներկայացվեն G-TAG-ի անունից, իհարկե դրա հանդեպ վստահությունը շատ  ավելի բարձր կլինի»,- ասաց Վ. Գրիգորյանը։
GTUG-ի մոդերատորներից Վարդան Պապիկյանն էլ նշեց, որ խմբի աշխատանքները ուղղված կլինեն Google-ի տեխնոլոգիաների եւ գործիքների ճիշտ կիրառմանը: «Հայաստանում գիտեն հիմնականում միայն Google-ի որոնողական համակարգի մասին, իսկ Google-ի գործիքները բազմաթիվ են, եւ դրանք կարող են օգնել տարբեր ոլորտներին»,- ասաց Վ. Պապիկյանը։ Նրա խոսքով՝ GTUG-ի հայաստանյան խումբը բաց է համագործակցության, նոր  նախագծերի եւ նոր մտքերի քննարկման եւ դրանց զարգացման համար, դրանք  ներառված են խմբի ամենակարեւոր նպատակների ցանկում:

«GTUG խմբի շրջանակներում սա առաջին եւ պատասխանատու քայլ է Հայաստանի Google-ի հետ համագործակցությանը ուղղված»,- ասաց Վ. Պապիկյանը։

Տեղեկացնենք, որ նոյեմբերի 12-ին Մոսկվայում տեղի է ունեցել Google Developer Day մեծամասշտաբ միջոցառումը, որին Հայաստանից մասնակցում էր ընդամենը մի ծրագրավորող՝ Վարդան Գրիգորյանը, ում եւ Google-ի ներկայացուցիչները խորհուրդ են տվել Հայաստանում ստեղծել GTUG-ի խումբ, որը կօգնի Հայաստանում Google-ի գործիքների օգտագործման խնդիրները լուծելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ