News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տաջիստանի կրթության նախարարությունը արգելել է դպրոցական աղջիկներին ագնել հիջաբներ, իսկ տղաներին՝ մորուք պահել, հայտնել է «Հովար» գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության կայքը։

«Տաջիկստանում դպրոցական աղջիկներին արգելվում է դպրոցներում հագնել հիջաբ, նեղ, պատռված ջինսեր, մինի ու նեղ կիսաշրջազգեստներ, ականջներին մեկից ավելի ականջօղ կրել կամ վառ շպար անելը։ Դպրոցական տղաներին չի թույլատրվում մորուք ու երկար մազեր պահել, եղունգները երկարացնել, ականջօղ ու մատանի կրել, իսկ ջինս նրանք կարող են միայն ձմռանը հագնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կրթության նախարարությունը նաեւ սովորողներին արգելել է դաջվածքներ ունենալ, գովազդային գրություններով կամ այլ պետությունների խորհրդանիշներով մարզաշապիկներ հագնել։

Նախարարությունը խորհուրդ է տվել դպրոցական համազգեստը հայրենական արտադրողներից գնել, սակայն, դա ընդամենը խորհուրդ է, եւ պարտադիր բնույթ չունի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ