Օգոստոսի 16-ին, ժամը 15:52-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի մոտ գտնվող լողափում ջրից դուրս են բերել խեղդվող տղամարդու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները տեղի ուժերով դուրս բերված տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն. վերջինս (Է. Պ.) շտապօգնության ավտոմեքենայով հոսպիտալացվել է Սեւանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: