ԱՄՆ առափնյա պաշտպանությունն ու զինվորականները որոնում են Black Hawk ռազմական ուղղաթիռի անձնակազմին, որը կործանվել էր Հավայան կղզիների մոտ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Զինվորականները կորցրել են ուղղաթիռի անձնակազմի հետ կապը օգոստոսի 15-ին։ Հայտնում են, որ ուղղաթիռում 5 մարդ կար ։ Գործակալության տվյալներով, բեկորները հայտնաբերվել են Օահու կղզուց 3 կմ հեռավորության վրա։ Որոնողական գործողությանը մասնակցում են մի քանի ռազմանավեր ու նավակներ։