News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին օգոստոսի 4-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած 4-ամյա երեխայի կյանքին սպառնացող վտանգը համեմատաբար նվազել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Նա նշեց, որ երեխան արդեն 12 օր է՝ անգիտակից վիճակում է, սակայն, որոշ չափով նրա վիճակում դրական փոփոխություն է նկատվում՝ վիճակի կայունացում: 

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ օգոստոսի 4-ին ժամը 22:00-ի սահմանում անհայտ վարորդը «Ֆոլքսվագեն Պասսատ» ավտոմեքենայով Երեւան-Աշտարակ ճանապարհի 19-րդ կմ-ին Աշտարակ-Երեւան ուղղությամբ բախվել է 36-ամյա Գեղամ Սարգսյանի «ՎԱԶ 2121» ավտոմեքենային, ինչի հետեւանքով մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթեւեկելի մասից, Գեղամ Սարգսյանը տեղում մահացել է, իսկ նույն մեքենայում գտնվող՝ նրա 4-ամյա որդին տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի մեղավորը կալանավորված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ