News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիեւյան կամրջից քաղաքացի է ցած նետվել:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները Կիեւյան կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:

Ընթերականների ներկայությամբ նրա տաբատի գրպանում հայտնաբերել են Երեւան քաղաքի Պարույր Սեւակ փողոցի բնակիչ, 23-ամյա Գեղամ. Ն.ի անվամբ անձնագիր:

Փաստի առթիվ ավագ քննիչ Խ. Բալասանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ինչպես նաեւ՝ արդյոք անձնագրում հանդիսացող քաղաքացին է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ