News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահներ Ջորջ Բուշ ավագն ու նրա որդին՝ Ջոր դԲուշ կրտսերը դատապարտել են ռասիզմի դրսեւորումները Շարլոթսվիլում բախումների ֆոնին։

Ամերիկան պետք է միշտ մերժի ռասայական տարաձայնությունները, հակասեմականությունն ու ատելությունը՝ դրանց բոլոր ձեւերով, ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է «Ֆրանս փրեսը»։ Հայտարարությունը հրապարակվել է Բուշերի անունից Մենում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատությունների թիրախ էր դարձել այն բանի համար, որ սկզբում անուններով չի հիշատակել այն ուլտրաաջ խմբավորումները, որոնց դատապարտում է, իսկ հետո ասել է, որ ե՛ւ ուլտրաաջ, ե՛ւ ուլտրաձախ խմբավորումներն են մեղավոր Շարլոթսվիլում տեղի ունեցած բռնության համար։ Ուշագրավ է, որ Բուշերը չեն հիշատակել Թրամփի մասին իրենց հայտարարության մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ