News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանը սկսել է պայքար ֆինանսական բուրգերի դեմ Տյանցզինի համալսարանի 23-ամյա շրջանավարտ Լի Վենսինի մահից հետո, որը դրանցից մեկի մեջ էր ներգրավված։ Այս մասին գրում է China Daily-ն։

Հասարակական անվտանգության նախարարությունն ու արդյունաբերության պետական վարչությունը հրապարակել են հաղորդագրություն, որի համաձայն ուշադրության կենտրոնում են հայտնվելու ֆինանսական բուրգերը, որոնք մասնավորապես քողարկվում են կադրային գործակալությունների անվան տակ։

Պարբերականը նշում է, որ բուրգերի դեմ պայքարին մասնակցելու են չորս պետական կառույցներ։

Վերջին տարիներին ֆինանսական բուրգերը լայն տարածում են ստացել չինական սոցցանցերում։ 2016-ին ոստիկանությունը հետաքննել է 2826 դեպք, ինչը 19․1 տոկոսով շատ է 2015-ի համեմատ։

2005-2015 թթ հետաքննվել են 21 904 սխեմաներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ