News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆլորիդա նահանգի համալսարանի ղեկավարությունը չորեքշաբթի մերժել է բուհի տարածքում ազգայնական շարժման առաջնորդներից մեկի՝ Ռիչարդ Սփենսերի կողմնակիցների հանրահավաքի անցկացումը։ Այս մասին հայտնել է համալսարանի ռեկտոր Քենթ Ֆուքսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես Ռիչարդ Սփենսերի ու սպիտակամորթ ազգայնականների հռետորաբանությունը համարում եմ զզվելի ու մեր ժողովրդի ու մեր համալսարանի պաշտպանած արժեքներին  հակասող»,- շեշտել է ռեկտորը։ Նա նշել է, որ հարգում է խոսքի ու հանրահավաքների ազատության սկզբունքները, սակայն դրանք երաշխավորող սահմանադրությունն ամենեւին էլ թույլ չի տալիս ուսանողներին ենթարկել բռնության անխուսափելի ալիքի վտանգին։

Սփենսերը հայտնել է, որ համաձայն չէ այդ որոշման հետ, այն անվանելով «լկտի ոտնձգություն խոսքի ազատության հանդեպ»։ Ազգայնականը սպառնացել է վիճարկել բուհի որոշումը՝ սեպտեմբերի 12-ի միջոցառման համար իր տարածքը վարձակալության չտրամադրելու մասին ։ Համալսարանի ներկայացուցիչ Ջանին Սայքսը, պատասխանելով Associated Press-ի հարցին, չի կարողացել հիշել, թե երբ է բուհը մերժել նման խնդրանք։ «Վերջին 100 տարվա համար չեմ երաշխավորում, բայց ժամանակակից պատմության մեջ մեզ նման դեպքեր հայտնի չեն»,- ասել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ