News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Որեւէ երկիր ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից, եւ լինում են դեպքեր, երբ նույնիսկ ամենահզոր պետություններն ի զորու չեն միայն սեփական ուժերով պայքարել բնական աղետի դեմ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախներն այսօր մարվել են:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր փրկարարներին, ՀՀ արտակարգ իրավիճակների եւ բնապահպանության նախարարություններին, ՀՀ Զինված ուժերին, Ոստիկանությանը, անտառտնտեսությունների աշխատակիցներին, ինչպես նաեւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցում էին հրդեհաշիջման աշխատանքներին:

Երախտագիտություն եմ հայտնում Ռուսաստանի մեր գործընկերներին, մասնավորապես` ՌԴ կառավարության ղեկավարին` հատուկ տեխնիկա տրամադրելու համար: Շնորհակալ եմ ռուսաստանցի օդաչուներին եւ փրկարարական անձնակազմին՝ կատարած աշխատանքի համար:

Որեւէ երկիր ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից, եւ լինում են դեպքեր, երբ նույնիսկ ամենահզոր պետություններն ի զորու չեն միայն սեփական ուժերով պայքարել բնական աղետի դեմ: Բնականաբար, դա չի նշանակում, որ մենք խնդիրներ չունենք եւ համապատասխան հետեւություններ չենք անելու: Իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրվելու է եւ արվելու է առավելագույնը՝ հետագայում նման աղետների կրկնությունը հնարավորինս բացառելու համար»,- նշել է նա:

Տպել
Ամենաշատ