News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիգամ Յանգի համալսարանի գիտնականներին հաջողվել է ստեղծել լիարժեք քիմիական անալիզների համար լաբորատորիա, որի չափսերն ընդամենը 100 միկրոմետր են՝ այսինքն 0․1 միլիմետր։ Ավելին՝ այս մանրակերտ սարքավորումը տպագրվել է հատուկ դրա համար ստեղծված փրինթերով, հայտնում է Hi-Tech News-ը։

Սարքն իրենից ներկայացնում է միկրոչիպ, որը իրականում իսկական քիմիական լաբորատորիա է, որը կարող է բազմաթիվ անալիզներ անել՝ օրինակ արյան անալիզ։ Այսքան փոքր չափսերի աշխատունակ լաբորատորիա ստեղծելը կարող է հսկայական նշանակություն ունենալ ախտորոշիչ բժշկության համար։ Օրինակ, դրանք կարելի է ներարկել հենց հիվանդի օրգանիզմի մեջ՝ չափելու համար մարդու մարմնի տարբեր մասերում նրա պարամետրերը։ Կամ էլ միկրոլաբորատորիաները ընդգրկել մինի ռոբոտների կազմի մեջ՝ ընդլայնելով դրանց գործառույթները։

Միկրոսկոպիկ չիպ ստեղծելու համար գիտնականները նախ ստիպված են եղել ստեղծել եզակի 3D-փրինթեր, որի հիմքում 385 նանոմետրանոց լուսադիոդային լամպ է։ Փրինթերը կարողանում է 30 րոպեում տպել մեկ նման չիպ, ընդ որում դրա համար ստերիլ պայմաններ չեն պահանջվում։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ