News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2017 թվականի  օգոստոսի 15-ի  հայ նշանավոր պետական, քաղաքական եւ ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձան կոթողի նախագծի բաց մրցույթի հանձնաժողովի /ժուրիի/ կայացրած որոշմամբ առաջին մրցանակ չի տրվել: Առավելագույն ձայներ ստացած չորս աշխատանքներ արժանացնել  են խրախուսական մրցանակների:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ միաժամանակ ցանկալի վերջնական արդյունքի ակնկալիքով որոշվել է մրցութը երկարաձգել  մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 18-ը՝ հնարավորություն տալով այլ ստեղծագործողների մասնակցությանը:
Նախկինում հայտարարված մրցույթի պայմանները մնում են անփոփոխ:

Քաղաքապետարանից հայտնում են, որ մանրամասների համար կարելի է  այցելել Երեւանի քաղաքապետարանի www. yerevan.am պաշտոնական կայքը:

Հուշաձանը պետք է մարմնավորի հայոց նորագույն պետականության հիմնադրի, պետական եւ հասարակական գործչի կերպարը, արտահայտի նրա ազգային- գաղափարական արժեքը:  

Հուշարձանի տեղադրումը նախատեսվում է Արամի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում:

Առաջին մրցանակին արժանացած հեղինակը կամ հեղնակային խումբը ստանալու է հուշարձանը իրականացնելու իրավունք: Երկրորդ մրցանակը սահմանում է 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ երրորդը` 1000 ԱՄՆ դոլարին համարժեք:

Տպել
Ամենաշատ