News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քանդակը, որը պատկերված է Twitter-ի սեփական հաղորդագրությունները որպես թխվածքաբլիթ ծամելիս, չորեքշաբթի զարդարել է Մանհեթենի պուրակներից մեկը, հայտնում է Newsweek պարբերականը:

Բնական մեծությամբ հուշարձանը ստեղծվել է կավից եւ նման այլ նյութերից: Քանդակի հեղինակն է 48-ամյա Ալեքս Գարդեգան, որը ժամանակին Մանհեթենում տեղադրել էր «միզող մոպսի» քանդակը:

«Իրականում սա ուղղված է չէ ո՛չ Թրամփին աջակցելուն, ո՛չ նրա դեմ: Ուղղակի ինձ հիացնում է նրա թվիթների ուժը: Դա գերթե արվեստ է, եւ սա մարդկանց խելքահան է անում»,- ասել է Գարդեգան:

Առայժմ հայտնի չէ, թե «ծամող Թրամփը» որքան երկար կկանգնի կամ ավելի շուտ նստած կմնա նստարանին: Newsweek-ը հավաստիացնում է, որ այն տեղադրելիս հեղինակը շտապում էր գործն ավարտել մինչեւ ոստիկանության ժամանումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ