News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էթնիկ հողի վրա ազգայնականություն դրսեւորող մարդիկ «անհաջողակներ» եւ «անջատողականներ» են։ Նման կարծիք է հայտնել Սպիտակ տան գլխավոր «ռազմավար» Սթիվեն Բենոնը՝ The American Prospect պարբերականին տված հարցազրույցում։

«Էթնոազգայնականնները անհաջողակներն են, անջատողականներ են։ Կարծում եմ՝ լրատվամիջոցները նրանց չափից շատ ուշադրություն են հատկացնում»,-ասել է նա՝ մեկնաբանելով Շարլոթսվիլ քաղաքում (Վիրջինիա նահանգ) վերջին իրադարձությունները։ «Այդ երիտասարդները ծաղրածուների հավաքածու են»,-հավելել է Բենոնը։ 

Նա կարծում է, որ «որքան շատ դեմոկրատները խոսեն ինքնության քաղաքականության մասին», այնքան կշահի նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես ցանկանում եմ, որ նրանք ամեն օր ռասիզմի մասին խոսեն։ Եթե ձախակողմյանները կենտրոնանան ռասայի եւ ինքնության վրա, իսկ մենք սկսենք տնտեսական ազգայնականությամբ զբաղվել, կկարողանանք տապալել դեմոկրատներին»,-վստահ է ԱՄՆ-ի առաջնորդի մերձավոր խորհրդականներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ