News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի ազգային համասարանից գիտնականների խումբը պարզել է, որ Երկրի վրա կենդանիների առաջացման պատճառը կանաչ ջրիմուռներն են։ Մոտ 650 մլն տարի առաջ դրանք նպաստել են նոր էկոհամակարգերի առաջացմանը, ինչը ավելի բարդ օրգանիզմներին, այդ թվում, մարդուն, էվոլյուցիայի հնարավորություն է տվել։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Nature պարբերականը։

Գիտնականներին հաջողվել է առանձնացնել կենսաբանական մոլեկուլները՝ ստերոդիները, որոնք կյանքի էուկարիոտիկ ձեւերի ներկայության նշան են (կենդանիներ, բույսեր, սնկեր)։

Համաձայն գիտնականների՝ երկրի վրա սառցե դարաշրջանը տեղի է ունեցել 717-659 մլն տարի առաջ։ Այդ ժամանակաշրջանի ավարտին ձեւավորվել են կանաչ ջրիմուռները (Chlorophyta)։ Դա է «ապացուցում նաեւ» սթիգմասթան կոչվող ստերոիդի խտությունը։ Դա համապատասխանում է այլ հետազոտությունների արդյունքներին, համաձայն որոնց՝ այդ ժամանակ էլ ծաղկել է կանաչ ջրիմուռների խումբը։ Վերջիններն էլ հետագայում օվկիանոս են ներթափանցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ