Հոլանդիայի ոստիկանությունը հաստատել է Հիլվերսյում քաղաքում 3FM ռադիոկայանի շենքում պատանդներ վերցնելը, հայտնում է տեղական NOS հեռուստաալիքը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին Հյուսիսային Հոլանդիայում գտնվող Հիլվերսյում քաղաքում 3FM ռադիոկայանի շենքում հնարավոր պատադառման մասին: Նշվում էր, որ ոստիկանությունը շենքը շրջապատել է, որտեղ տեղակայված է ռադիոկայանի գրասենյակը: Ռադիոկայանի հեռարձակումը շարունակվում է, չնայած միջադեպի մասին տեղեկություններին:
Անհայտ տղամարդը ներխուժել է շենք, որի ճանապարհին մի քանի մարդկանց սպառնացել է: