News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Չինաստանից Հյուսային Կորեա պարենի եւ գյուղատնտեսական արտադրանքի տարբեր տեսակների մատակարարումների ծավալը վերջին ամիսներին էապես մեծացել է, հայտնել է South China Morning Post պարբերականը՝ վկայակոչելով չինական մաքսատան տվյալները:

Մասնավորապես՝ երկրորդ եռամսյակում չինական եգիպտացորենի արտահանումը Հյուսիսային Կորեա գրեթե 32 անգամ աճել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 400-ից մինչեւ մոտ 12,72 հազար տոննա: Բանանի մատակարարումը աճել է 63,4-ից մինչեւ 1,16 հազար տոննա, ալյուրի՝ 0,6-ից մինչեւ 7,6 տոննա:

Ավելի քան 4 անգամ՝ մինչեւ 9,5 մլն լիտր ավելացել է ալկոհոլային արտադրանքի գնումը: Աճել է նաեւ Չինաստանից հարեւան երկիր այլ ապրանքների արտահանումը՝ հացից եւ հրուշակագործական արտադրանքից մինչեւ գարեջուր եւ շոկոլադ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ