News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Մեզ անհրաժեշտ է եւ հրդեհաշիջող ավիացիա, եւ դժվարամատչելի ռելիեֆի պայմաններում աշխատող հրշեջ ամենագնացներ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը:

Նրա խոսքով, օգոստոսի 10-ին Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներն ամբողջովին ավարտվել են. «Վայոց ձորում այրվել է 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հա-ն՝ անտառածածկ: Փորվել են բազմաշերտ խրամատներ հրդեհի տարածումը կանխելու նպատակով: Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհը մարվել է օգոստոսի 16-ին: Նախնական տվյալներով Խոսրովի պետական արգելոցի տարածքում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա-ն՝ անտառներ»:

Կարապետյանը նշեց, որ քանի որ Հայաստանում շատ երկար ժամանակ չէին եղել նման մասշտաբի հրդեհներ, եւ մեր հասարակությունը լավ չէր պատկերացնում դրանց մարման դժվարությունները, առաջացել էին հանրային սպասումներ, որ այսպիսի հրդեհները եւս կարելի է մարել շատ արագ. «Այս կարգի հրդեհների դեմ անգամ աշխարհի ամենահզոր երկրները դժվարություններ են ունենում:

Մենք ունենք տեխնիկա, բայց դա բավարար չէ: Տեխնիկան ձեռք է բերվել նախարարության ունեցած հնարավորությունների սահմաններում: Հրդեհաշիջող օդանավ չունենալու հարցը կապված է ֆինանսի հետ: Ժխտել, որ ԱԻՆ-ը վերջին տարիներին իր աշխատանքով մեծ առաջընթաց է ունեցել, եւս սուբյեկտիվ է»:

Փոխնախարարը խոստովանեց, որ ԱԻՆ-ը տեխնիկապես խնդիրներ ուներ, բայց հավելեց, որ իրենք փորձել են փոխհատուցել կազմակերպված աշխատանքով:

Անդրադառնալով պատասխանատվության խնդրին, նա ասաց. «Եթե լինեին ֆինանսական միջոցներ եւ տեխնիկական միջոցները ստեղծված չլինեին, կարելի կլիներ խոսել պատասխանատվության մասին, բայց մենք մեր ռեսուրսներով մենք առավելագույնն արել ենք ու անում ենք: Ամսի 12-ին հրդեհի ծավալները բավական փոքր էին եւ հույս կար, որ այն հնարավոր է չեզոքացնել սեփական միջոցներով, բայց քամին արագացրեց հրդեհի տարածումը: Իրավիճակը սեփական ուժերով կարգավորելու համար դարձավ անհնարին եւ մենք օգոստոսի 14-ի առավոտյան պաշտոնապես դիմեցինք մեր գործընկերներին եւ նույն օրը Ռուսաստանի ԱԻՆ-ի օդանավը Հայաստանում էր»:

Դավիթ Կարապետյանը նշեց, որ Հայաստանին այս պահին անհրաժեշտ է եւ հրդեհաշիջող ավիացիա, եւ դժվարամատչելի ռելիեֆի պայմաններում աշխատող հրշեջ ամենագնացներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ տարվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խարդախները յուրացրել են առնվազն 10 մարդու ինքնություն և վաճառել նրանց ունեցվածքը
Սխեման սկսվել է 2020 թվականի փետրվարին...
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Գերմանիայում դատում են Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի խաչը գողացած տղամարդուն. Bild
Քանի որ խաչն առնչվում էր պոնտիֆիկոսին, մասունքն արժեքը շուկայում հասնում է մինչև 50 հազար եվրոյի...
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում
Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին...
Ամենաշատ