News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկ Արտակ Օհանյանի կողմից անզգուշությամբ հիվանդին մահ պատճառելու գործով հերթական նիստն օգոստոսի 17-ին կրկին հետաձգվեց:

Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալի պաշտպանը ներկա չէր: Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 7-ին:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ԲԿ-ի թունավորումների բաժանմունքի բժիշկ-տոքսիկոլոգ Արտակ Օհանյանը չի իրականացրել Ապարանի բժշկական կենտրոնից իրենց մոտ ստացիոնար բուժօգնության ընդունված Գրիշա Հովհաննիսյանի շարունակական ստացիոնար դինամիկ հսկողություն եւ նպատակաուղղված բուժում, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է Գրիշա Հովհաննիսյանի մահը:

Դեպքը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ: Ըստ տարբեր տեղեկությունների, հիվանդը հրաժարվել է ստացիոնար բուժումից եւ հեռացել հիվանդանոցից: Ավելի ուշ, նա մահացել է: Մահացածի հարազատները որեւէ բողոք չունեն, Արտակ Օհանյանը եւս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ