News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելն Ադրբեջանին զենք վաճառող միակ երկիրը չէ, եւ դա ամենասարսափելին չէ։ Այս մասին հայտարարել է ՀՀՇ-ի անդամ Հովհաննես Իգիթյանը՝ օգոստոսի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ։

Անդրադառնալով իսրայելական մամուլի հրապարակումներին, ըստ որի, իսրայելական դրոններ արտադրող ընկերությունն այն փորձարկել է հայկական դիրքերի ուղղությամբ, Իգիթյանն ասաց, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը ուսումնասիրում է այդ միջադեպը, քանի որ իրենց օրենդրությունն արգելում է որեւէ հակամարտության անմիջական մասնակցություն ունենալ:

Նրա խոսքով՝ Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունը պետք է իր բացասական վերաբերմունքը ցույց տա իսրայելական կողմին։ Այսինքն՝ խոսքն իսրայելական ընկերության բարեկամական բնույթ չկրող քայլի մասին է, հստակեցրեց Իգիթյանը։

Բացի այդ՝ 2008 թվականից Իսրայելի եւ Ադրբեջանի համագործակցությունն Իգիթյանը կապեց Հայաստանում 2016-ի ապրիլյան ողբերգաման իրադարձությունների հետ: Նրա կարծիքով՝ Բաքուն օգտվել է Հայաստանի «ոչ ժողովրդավար» լինելու հանգամանքից: Այդ կապակցությամբ տեղին է նկատել, որ հենց Երեւանն է հրաժարվել Իսրայելից զենք գնել։

Իգիթյանը նշեց, որ Հայաստանը ժամանակին մեծ սխալ է գործել՝ Իսրայելում դեսպանատուն չբացելով եւ չստեղծելով պայմաններ, որ Իսրայելի դեսպանատուն բացվի Երեւանում. «Հարաբերությունները չեն ավարտվում Ցեղասպանության ճանաչմամբ, անհրաժեշտ է աշխատել այդ երկրի հետ»,-ասաց նա՝ հավելելով, որ Իսրայելին եւս ձեռնտու է, որ ի դեմս Հայաստանի ունենալ դաշնակից պետություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ